Հարավային Կորեայում կարանտինից դուրս եկած մոտ 91 մարդու մոտ երկրորդ անգամ կորոնավիրուս է ախտորոշվել։
Այդ մասին հայտնել է РИА новости-ն՝ հղում անելով այդ երկրի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին։
Դեռ պարզ չէ՝ նրանք կրկին են վարակվել, թե ակտիվացել է հին վարակը։ Մասնագետները հակված են երկրորդ վարկածին, գրում է կայքը: Այժմ ստուգում են այդ պացիենտների մոտ կորոնավիրուսի հակամարմինների առկայությունը՝ փորձագետները կարծում են, որ հակամարմիններ ունեցող պացիենտները չեն կարող վարակել այլոց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






