Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 11-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 937-ի, հիվանդներից 149-ն արդեն բուժվել է, մահացել է 12 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 234 դեպք, մահացել է 3 մարդ, հիվանդներից 54-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 991 դեպք, 10 մարդ մահացել է, 159-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 47,029 դեպք, ապաքինվել է՝ 2,423 -ը, գրանցվել է մահվան 1,006 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 68,192-ի, ապաքինվել է 35,465 մարդ, արձանագրվել է 4,232 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 11,917-ի, ապաքինվել է 795 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 94 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







