Թուրքիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսից մահվան 96 նոր դեպք: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարի Twitter-յան գրառմանը։
Նշվում է, որ վարակի զոհերի թիվը հասել է 908-ի։
Երկրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 42 282-ի, վերջին 24 ժամում գրանցվել է 4056 նոր դեպք։
Ներկայում ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել ընդհանուր առմամբ 2142 հիվանդ:
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ այս պահին 1552 հիվանդներ բուժվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։
Ապրիլի 9-ին Թուրքիայում կորոնավիրուսային վարակի 28 578 թեստ է կատարվել, իսկ համաճարակի բռնկման սկզբից երկրում կատարվել է 276 338 վերլուծություն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրի առողջապահության համակարգը մոտենում է օրական կորոնավիրուսի 30 հազար թեստերի իրականացմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







