Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:20

ՕՊԵԿ+-ի երկրները պայմանավորվել են կրճատել նավթի արդյունահանումը

ՕՊԵԿ+-ի երկրները պայմանավորվել են մայիս-հունիս ամիսներին սահմանափակել նավթի արդյունահանումն ընդհանուր առմամբ օրական 10 մլն բարելով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ այս ծավալներով արդյունահանման կրճատումը Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի համար նշանակում է արդյունահանման իր մակարդակների 23 տոկոսի նվազեցում։

ՕՊԵԿ+-ի շրջանակներում նավթի արդյունահանման կրճատման ծրագիրը ենթադրում է, որ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանումը կկրճատեն հավասար քվոտաներով՝ օրական 2,5 մլն բարելով՝ 11 մլն բարելի մակարդակից: Այսպիսով, մայիս-հունիսին արդյունահանումը պետք է կազմի օրական 8,5 մլն բարել։

Խոշոր քվոտաներ ունեն նաև Իրաքը, որը պետք է արդյունահանումը կրճատի օրական 1 մլն բարելով, ԱՄԷ-ն՝ օրական 0,7 մլն բարելով, Նիգերիան՝օրական 0,42 մլն բարելով, Մեքսիկան՝ օրական -0,4 բարել: Այս առաջարկին համաձայնել են բոլոր երկրները, բացառությամբ Մեքսիկայի, որը չի ցանկանում կրճատել արդյունահանման ծավալը:

Այդուհանդերձ, ՕՊԵԿ+-ի նախարարները հույս ունեն ապրիլի 10-ին ավարտել 10 մլն բարելով արդյունահանման կրճատման շուրջ բանակցությունները, որոնք սկսվել են ապրիլի 9-ին, որպեսզի ստանան Մեքսիկայի աջակցությունը։

Մեքսիկայի էներգետիկայի նախարար Ռոսիո Նալեն քննարկումից դուրս գալուց հետո հայտարարել է, որ լատինաամերիկյան երկիրը ՕՊԵԿ+ գործարքի շրջանակներում կարող են կրճատել նավթի արդյունահանումը օրական 100 հազար բարելով։

ՕՊԵԿ+-ի անդամ երկրները նաև հունիսի 10-ին վեբինարի միջոցող կքննարկեն շուկայի կայունացման հետագա գործողությունները։

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է մինչև տարեվերջ նավթի արդյունահանումը նվազեցնել օրական մինչև 8 մլն բարել, իսկ մինչև 2021 թվականի ապրիլի վերջը՝ մինչև օրական 6 մլն բարել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+