Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք է հայտնաբերվել, բուժվել է 38, մահացել մեկ մարդ, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբին:
Անցած ժամանակահատվածում երկրում արձանագրվել է վարակի 926 դեպք, որից բուժվել է 101-ը, մահացել՝ 9 մարդ: Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակվում է 816 մարդու բուժումը։ Նրանցից 27-ի վիճակը ծանր է, 35-ի վիճակը միջին ծանրության, մնացածը իրենց լավ են զգում։
Վարակի փաստերը պարզելու համար անցած ժամանակահատվածում անցկացվել է 57 371 թեստավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







