Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը բարելավվում է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարար Ռիշի Սունակի հայտարարությանը։
Նշվում է, որ այժմ Ջոնսոնի վիճակը կայուն է, օրգանիզմն արձագանքում է բուժմանը, սակայն կառավարության ղեկավարը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում։
Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել մարտի 26-ին։ Բարձր ջերմությամբ և հազով վարչապետը հոսպիտալացվել էր ապրիլի 5-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







