Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:17

Դրամի արժևորումը ժամանակավոր երևույթ է․ այն կրկին արժեզրկվելու է․ Սուրեն Պարսյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն այսօր անդրադարձել էր ֆինանսական կայունության մասով հնչող կարծիքներին՝ նշելով, որ ֆինանսական կայունության տեսանկյունից խնդիր չկա և որոշ տնտեսագետների դիտարկումները, որ դոլարի կուրսի բարձրացումը նշանակում է դեֆոլտի առկայություն, իրատեսական չեն։ Այս օրերին էլ կառավարությունը շարունակում է գործակել կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական հետևանքները հաղթահարելու միջոցառումների ծրագրերը, որոնք ուղղված են տնտեսական, ֆինանսական ու սոցիալական խնդիրները հաղթահարելուն։

Հանրապետությունում ֆինանսական կայունության, դոլար-դրամ տատանումների և կորոնավիրուսի հետևանքով առաջացող տնտեսական ու ֆինանսական խնդիրների հաղթահարման թեմայով Armenia Today-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

— Արտակ Մանուկյանն այսօր նշել էր, որ որոշ տնտեսագետների դիտարկումները, որ դոլարի կուրսի բարձրացումը նշանակում է դեֆոլտի առկայություն, իրատեսական չեն։ Ի՞նչ կասեք այս մասով, արդյո՞ք Հայաստանում դեֆոլտ առկա է։

Ես չեմ հանդիպել որևէ տնտեսագետի դիտարկման, որ դոլարի կուրսի բարձրացումը նշանակում է դեֆոլտի առկայություն։ Եթե Արտակ Մանուկյանը նման բան է ասել, ապա պետք է նաև նշեր, թե ով է նման միտք արտահայտել։

— Հայաստանում ֆինանսական դաշտն ի՞նչ իրավիճակում է և ի՞նչ զարգացումներ ակնկալել առաջիկայում։

Վերջին մեկուկես ամսվա ընթացքում դրամն արժեզրկվել էր, դոլար-դրամ հարաբերակցությունը հասել էր մինչև 510 դրամի։ Այդուհանդերձ, վերջին շաբաթվա ընթացքում նկատում ենք, որ դրամը նորից արժևորվում է։ Դա պայմանավորված է երկու հիմնական հանգամանքով՝

1․ Կենտրոնական բանկն իր պահուստներից արտարժույթ է հանում վաճառքի շուկա և դրա արդյունքում դրամը որոշակի չափով արժևորվում է։

2․ Այժմ կառավարությունը որոշ տնտեսական ծրագրեր է փորձում իրականացնել կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական հետևանքները հաղթահարելու համար։

Միաժամանակ, կարծում եմ՝ սա ժամանակավոր երևույթ է, քանի որ ապրիլի 10-ից հետո դրամն արժեզրկվելու է, և դոլար-դրամ փոխարժեքը բարձրանալու է։ Այս ամենն էլ իր հերթին հանգեցնելու է գնաճի, քանի որ առաջին անհրաժեշտության ապրանքների մեծ մասը ներկրվում է դրսից։

— Կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ծրագրերից մեկով նախատեսվում է վարկերի համաֆինանսավորում, վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում։ Այս աջակցությունն ինչպիսի՞ ազդեցություն կունենա ֆինանսական կայունության վրա։

Վարկերին խրախուսելը և աջակցություն տրամադրելը դարձյալ իրականացվում է պետական բյուջեի, ինչպես նաև ազգաբնակչության հաշվին, և նպատակ ունի աջակցել առաջին հերթին բանկերին, բիզնեսներին, որոշ անհատ ձեռներցների, քանի որ բանկերն այժմ լուրջ խնդիրներ ունեն վարկերի տոկոսագումարները հավաքագրելու առումով։

— Համաշխարհային շուկայում նավթի և մետաղների գների բարձրացում է նկատվում։ Արդյոք կարո՞ղ ենք ակնկալել տնտեսական իրավիճակի բարելավում և ֆինանսական կայունություն։

Համաշխարհային շուկայում նավթի ու մետաղների գինը մեկ-երկու տոկոսով բարձրացել են, բայց դա այս պահին չի կարող էական ազդեցություն թողնել շուկայի վրա, քանի որ համաշխարհային տնտեսությունը դեռևս գտնվում է ճգնաժամի վիճակում, բազմաթիվ երկրներում գործարաններ, արտադրական ձեռնարկություններ չեն աշխատում՝ բացառությամբ Չինաստանի, որն արդեն 90 տոկոսով վերականգնել է իր արտադրական հզորությունը։ Դա իր հերթին պահանջարկ է ստեղծում համաշխարհային հումքի նկատմամբ, ինչ էլ նպաստել է նավթի, ինչպես նաև մետաղների գների բարձրացմանը։

Չնայած նավթի և մետաղների գների բարձրացմանը, դեռևս ֆինանսական հոսքեր չենք կարող ակնկալել։ Այժմ մեր գերնպատակը կորոնավիրուսի դեմ պայքարելն է, այս պայքարին զուգահեռ չի կարող տնտեսական ակտիվություն լինել։ Այժմ մենք պետք է գումար ծախսենք մարդկանց տանը պահելու համար՝ նրանց պարենի նվազագույն պահանջի հարցը լուծելով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+