Վրաստանում կորոնավիրուսով վարակված ևս մեկ պացիենտ է մահացել: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն, փոխանցում է Ալիք Մեդիան։
Մահացածը 86-ամյա կին է, ով բուժվում էր ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:
Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիորուսի հետևանքով մահացել է 3 մարդ: Մի քանի օր առաջ Համալսարանական հիվանդանոցում մահացան 81 և 73-ամյա պացիենտներ, որոնք բացի կորոնավիրուսից ունեին այլ հիվանդություններ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







