Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:34

Սերժ Սարգսյանի եղբորորդին կշարունակի մնալ կալանքի տակ

Սերժ Սարգսյանի եղբորորդին կշարունակի մնալ կալանքի տակ

Վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու ՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման երկարաձգման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված պաշտպանների բողոքը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Նարեկ Սարգսյանի փաստաբան Արթուր Պիվազյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը կշարունակի մնալ կալանքի տակ։

«Դատական նիստի ժամանակ դատարանը հրապարակել է որոշման միայն եզրափակիչ մասը, իսկ ամբողջական փաստաթուղթը դեռ չենք ստացել։ Դատական նիստի ժամանակ նշվեց, որ այն կստանանք փոստով»,- ասաց փաստաբանը։

Հարցին՝ պատրաստվում եք բողոքարկել դատարանի որոշումը՝ Պիվազյանը հայտնեց, որ հենց որոշումը ստանա, կբողոքարկի այն, քանի որ իր համար անհասկանալի է` ինչպես և ինչով կարող էին որոշման հեղինակները հիմնավորել, որ առաջին ատյանի դատարանի որոշման մեջ խախտումներ չկան։

«Առաջին ատյանի դատարանը կալանավորման համար բավարար փաստարկներ չի ներկայացրել, չի պարզաբանել, թե ինչով են պայմանավորված կասկածներն այն մասին, թե Սարգսյանը կարող է խուսափել արդարադատությունից»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Չեխիայում Ֆրանկլին Գոնսալես ներկայացող Նարեկ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել էր Հայաստան։

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում էր կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին` ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+