Վրաստանում կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք է հայտնաբերվել։ Այս տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում stopcov.ge, փոխանցում է 1tv.ge-ն։
Երկրում արձանագրվել է վարակի 195 դեպք։ Այդ թվում՝ ապաքինվել է 39 քաղաքացի, կորոնավիրուսից մահացել է երկու հիվանդ։
Կարանտինի ռեժիմով գտնվում է 4735 մարդ, հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ՝ 383:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







