Ռուսաստանում մեկ օրում 49 շրջաններում հաստատել են կորոնավիրուսով վարակվելու 954 նոր դեպք, հայտնել են օպերատիվ շտաբից, փոխանցում է Ռիա Նովոստին։
Այժմ երկրում հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 6343-ի, որոնցից 406-ը ապաքինվել են, 47-ը մահացել: Անցկացվել է ավելի քան 758 հազար թեստավորում։
Մեկ օրում բուժվել է 51 հիվանդ, մահացել՝ 2-ը։
Ընդհանուր առմամբ աշխարհում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, վարակվել է շուրջ 1,15 մլն մարդ, գրեթե 63 հազար հիվանդ մահացել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







