ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ հնարավոր է՝ լավ լուր ունենք կորոնավիրուսի հաղթահարման մասով նախորդ օրվա 263 թեստերից դրական է ընդամենը 11-ը, այսինքն՝ միայն 11 մարդու մոտ է կորոնավիրուսը հաստատվել:
Վարչապետը հայտնեց, որ ցավոք, ևս մեկ մահվան դեպք է գրանցվել անցած գիշեր։
«Մահացողը 68 տարեկան է։ Նա ունեցել է երկկողմանի թոքաբորբ, նաև` ուղեկցող հիվանդություններ` շաքարային դիաբետ, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում»,- նշեց Փաշինյանը։
Ընդհանուր առմամբ` ապրիլի 5–ի դրությամբ բուժվել է 62 քաղաքացի, փաստացի բուժվողների թիվը 763 է, 8 մարդ մահացել է։
Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



