Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ պացիենտ է մահացել: Այս մասին հայտարարել է Համալսարանական կլինիկայի ղեկավար Լևան Ռատիանին, հայտնում է Ալիք Մեդիան: Նրա խոսքով մահացածը 81 ամյա կին է, ում ապրիլի 3-ին տեղափոխել են Թբիլիսիի ծովի հոսպիտալից: Նրա վիճակը ի սկզբանե գնահատվում էր կրիտիկական:
Պացիենտն ունեցել է երկկողմանի թոքաբորբ, տարել է սրտամկանի սուր ինֆարկտ, ինչպես նաև ունեցել է սրտի քրոնիկ անբավարարություն զարկերակային գերճնշումով: Բժշկի խոսքով` պացիենտի վիճակը կարող էր վատթարանալ ցանկացած այլ վիրուսի հետևանքով:
Այս պահի դրությամբ Վրաստոնում պաշտոնապես հաստատված է կորոնավիրուսի 170 դեպք, բուժվել է 36 քաղաքացի: Հիշեցնենք, որ առաջին մահը գրանցվել էր նախօրեին` ապրիլի 4-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







