Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի երկու աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:
«Ցավոք, մեր հերթապահներից ևս վարակվածներ կան: Այս պահի դրությամբ, բարեբախտաբար, նրանց մոտ ծանր վիճակ չի գրանցվել: Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբաններից մեկի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս վարակը: Նա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել է հյուրանոց՝ մեկուսացման: Մյուսի մոտ, որն իր հետ հերթապահության էր, ևս ախտորոշվեց վարակը, հիմա նրա վիճակը շատ լավ է»,- ասաց տեսչական մարմնի ղեկավարը։
Ավագյանը հայտնեց, որ այս պահին Երևանի տարածքային կենտրոնից կան նաև մեկուսացվածներ և ինքնամեկուսացվածներ։
«Երևանի տարածքային կենտրոնից մեկուսացված է 17 անձ, 14 անձ ինքնամեկուսացված է տանը, իսկ 6 անձ մեկուսացված է ահմանային հսկիչ անցակետերից»,- ասաց տեսչական մարմի ղեկավարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







