Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան+2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 11:34

Ցավալի է, որ Հայաստանը չի գիտակցել՝ Ադրբեջանի տարածքների օկուպացիան ցանկալի արդյունքների չի բերի․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործների նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարություն է տարածել մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների վերաբերյալ, փոխանցում է Trend-ը։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ այս տարվա մարտի 31-ին Ադրբեջանի գրավյալ տարածքներում Հայաստանի կողմից կազմակերպված անօրինական «ընտրությունները» վճռականորեն դատապարտվեցին և մերժվեցին միջազգային հանրության կողմից։

Աբդուլաևան ընդգծել է, որ «Լեռնային Ղարաբաղի և դրան հարող Ադրբեջանի շրջանների շարունակվող ռազմական օկուպացիայի, ինչպես նաև էթնիկ զտումների հետևանքով իրենց տներից հարյուր հազարավոր ադրբեջանցիների բռնի վտարման, բռնազավթված տարածքների ադրբեջանական բնակչության մարդու հիմնարար իրավունքների խախտման պայմաններում Հայաստանի կողմից կազմակերպված այդ անօրինական գործողության նկատմամբ այլ վերաբերմունք չի կարող լինել»:

«Ցավալի է, որ Հայաստանը մինչև հիմա չի գիտակցել, որ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ռազմական օկուպացիան իր ցանկալի քաղաքական արդյունքները չի բերի։ Ռազմական օկուպացիայի և շարունակվող էթնիկ զտումների պայմաններում «ժողովրդավարության» մասին խոսելը ոչ այլ ինչ է, քան զրպարտություն և ինքնախաբեություն։ Ի դեպ, Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված «ընտրովի» շոուի մասին Հայաստանի ԱԳՆ-ի առանձին հայտարարության փաստը հերթական անգամ ապացուցում է բանակցություններին Լեռնային Ղարաբաղի հայերի մասնակցության անհրաժեշտության բացակայությունը»,-ասել է ԱԳՆ մամլո ծառայության ղեկավարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+