Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 130-ի։ Այդ մասին տեղեկատվությունը տեղադրված է այսօր՝ ապրիլի 2-ին, հատուկ կայքում stopcov.ge, փոխանցում է 1tv. ge-ն։
Կարանտինի ռեժիմով գտնվում է 5437 մարդ, իսկ հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ՝ 260:
Դրա հետ մեկտեղ 26 հիվանդ ապաքինվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







