Թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի համաճարակի տարածման հետ կապված ստեղծված իրավիճակը։
«Պետությունների ղեկավարները միմյանց տեղեկացրել են վարակի դեմ պայքարի ձեռնարկվող միջոցների մասին: Հատուկ ուշադրություն է դարձվել Թուրքիայում գտնվող ռուս քաղաքացիների վերադարձը հայրենիք ապահովելու հացին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ շարունակվել է սիրիական կարգավորման հարցերի շուրջ կարծիքների փոխանակումը, ներառյալ Իդլիբի գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված ռուս-թուրքական 2020 թվականի մարտի 5-ի պայմանավորվածությունների իրականացումը: Անդրադարձ է կատարվել նաև լիբիական խնդիրներին։
Պուտինն ու Էրդողանտ քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական թեմաներ ՝ շեշտադրելով առևտրատնտեսական համագործակցությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







