Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:27

Արցախի ընտրությունները ցույց են տալիս տարբերությունը` ավտորիտար Ադրբեջանի հետ․ Վահե Էնֆիաջյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է Թուրքայի ԱԳՆ հայտարարությանը, որ ըստ՝ որի Թուրքիան չի ճանաչում մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք անօրինական ընտրությունները։

Էնֆիաջյանը նշել է, որ Hurriyet Daily News անգլալեզու պարբերականը հայտարարություն է տարածել, որով նշվում է, որ «Թուրքիան չի ճանաչում` մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք անօրինական ընտրությունները, որոնց անցկացումը մեկ անգամ ևս կոտնահարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»….։

«Հակաքարոզչամեքենան միշտ էլ աշխատում է, սակայն կարևորը դրանց արագ արձագանքման հմտությունն է և ճշմարտության բարձրաձայնումը։ Աշխարհը պետք է իմանա ողջ ճշմարտությունը, իսկ այս նպատակի համար բազմիցս միջազգային տարբեր հարթակներում իմ գործընկերների հետ միասին պայքար ենք մղել»,- գրել է Էնֆիաջյանը։

ԱԺ փոխանախագահը նշել է, որ քարոզչության նպատակն է աշխարհին համոզել, թե այս ընտրությունները ոտնահարում են միջազգային նորմերը, մինչդեռ իրականում սա պարզապես ևս մեկ խոսուն ապացույցն են նրա, որ Արցախի Հանրապետությունում անցկացվելիք ժողովրդավարական ընտրությունները ակնհայտ ցույց են տալիս տարբերությունը` ավտորիտար Ադրբեջանի հետ, որտեղ միջազգային նորմերի մասին խոսելն անգամ ավելորդ է։

«Արցախի Հանրապետությունում մշտապես տեղի են ունեցել ժողովրդական ամենաբարձր նորմերին համապատասխան ընտրություններ։ Այսօրը ևս պատմական այն վկայությունն է, որ Արցախը գնում է դեպի ժողովրդավարության, ինքնիշխանության, ազատության և անվտանգության ամրապնդման ուղիով…»,- գրել է Վահե Էնֆիաջյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+