Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները դիմակայել են Դամասկոսից 165 կմ հեռավորության վրա գտնվող Հոմս քաղաքի շրջանում իսրայելական կողմի հրթիռակոծությանը: Այս մասին հայտնում է սիրիական SANA պետական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Սիրիայի ՀՕՊ ուժերը կարողացել են խոցել հակառակորդի մի քանի հրթիռ:
Հաղորդվում է նաև՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել հարևան Լիբանանի օդային տարածքին:
Al-Hadath հեռուստաալիքն էլ հաղորդել է, որ իսրայելական հարձակման է ենթարկվել Հոմսից 38 կմ դեպի արևելք գտնվող Շայրաթ ռազմական օդանավակայանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ավիաբազայի շրջանում ռազմական օբյեկտների ուղղությամբ արձակվել է առնվազն 8 հրթիռ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







