Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 298-ի, մահացածների թիվը 5-ի, հայտնում է նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը, փոխանցում է «Ռիա Նովոստին»։
«Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 298-ի, 26 մարդ ապաքինվել է, 5 մարդ մահացել, 267-ը շարունակում են բուժումը։ Նրանցից 11-ի վիճակը ծանր է, 15-ինը՝ միջին ծանրության», — ասված է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկում Է հայտարարել: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 690 հազար դեպք, ավելի քան 33 հազար մարդ մահացել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







