Իրանում ավելի քան 3,1 հազար մարդ է թունավորվել ալկոհոլից, ալկոհոլային թունավորման զոհ է դարձել 320 մարդ, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, փոխանցում է «Ռիա Նովոստին»։
Իրանում, որտեղ արգելված է ալկոհոլը, բայց կա մեթիլային սպիրտի արտադրություն, կորոնավիրուսի տարածման ֆոնին աճել է կամ կեղծ ալկոհոլով կամ մեթանոլով թունավորման դեպքերի թիվը, որը մարդիկ օգտագործում են որպես «կանխարգելիչ միջոց» COVID-19-ի դեմ պայքարում:
«Այսօրվա դրությամբ մենք ունենք 3117 մարդ՝ ալկոհոլային թունավորումով, որոնցից 1066 — ը հոսպիտալացվել են… ցավոք, մահացել է 320 մարդ», — ասել է Ջահանփուրը:
Այս պահին Իրանում փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնել են կորոնավիրուսի մասին, հայտնաբերվել է վարակման ավելի քան 44,6 հազար դեպք, որոնցից մահվան ելքով 2898-ը։ Առողջացել են 14656 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







