Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 31-ին, Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ Հանապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին և վարակված քաղաքացիների առողջական վիճակին։
«Կորոնավիրուսով վարակված 532 անձնացից այժմ բուժում են ստանում 499-ը, մնացածներն արդեն բուժվել են: Վարակված քաղաքացիների մեծ մասը՝ 424 անձ, նույնիսկ ջերմութույն չունի, բայց մյուս կողմից շուրջ 90 անձ թոքաբորբ ունի, և նրանցից 30-ը գտնվում են ծանր վիճակում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ իրականում իրավիճակը շատ ռիսկային է։
«Ուզում եմ կոչ անել, որ շատ լուրջ վերաբերվենք այս խնդրին: Մանավանդ, որ աշխարհի վիճակագրությունը շատ ավելի վատն է, քան մերը: Այս պահին աշխարհում վարակվածների թիվը հասնում է 801 հազարի, կանխատեսելի է ,որ անխուսափելիորեն 1 միլիոնը հատելու է: Մահերի թիվը հասնում է 38 հազարի, բուժվածների՝ 172 հազար»,- նշեց վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







