Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից բուժվել է ևս 10 քաղաքացի, այս պահին ապաքինված և դուրս գրված քաղաքացիների թիվը 28 է։ Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Երեկ տեղի է ունեցել մոտ 40 քաղաքացու մեկուսացումից դուրսգրում, քանի որ նրանց թեստերը եղել են բացասական: Ընդհանուր առմամբ, այս պահին ունենք կորոնավիրուսի 329 հաստատված դեպք, 28 բուժված քաղաքացի, 1 մահ: Այս պահին փաստացի բուժվողների թիվը 300 է»,- ասաց նախարարը:
Արսեն Թորոսյանը հայտնեց, որ վարակվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:
Նշենք, որ Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է, մեկ քաղաքացի մահացել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







