Եվրամիությունը կոչ է արել եվրոպական մամուլին աջակցություն ցուցաբերել կեղծ լուրերի և այն միջոցների մասին ապատեղեկատվության դեմ պայքարում, որոնք Բրյուսելը ձեռնարկում է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարելու համար: Այս մասին նախօրեին երեկոյան հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ ԵՄ 27 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների տեսակոնֆերանսի արդյունքների մասին ճեպազրույցի ժամանակ։
7 ժամ տևած տեսակոնֆերանսի ընթացքում եվրոպական պետությունների ղեկավարներին չի հաջողվել համաձայնեցնել պանդեմիայից առավել տուժած երկրներին, այդ թվում ՝ Իտալիային օգնություն ցուցաբերելու գործնական միջոցառումները:
«Մենք իսկապես տեսնում ենք բազմաթիվ կեղծ լուրեր և չստուգված փաստեր։ Կարևորը մեզ համար թափանցիկ և ազնիվ լինելն է։ Ժողովրդավարության մեջ շատ կարևոր է, որ մամուլն ամբողջ ծավալով իր դերը խաղա։ Մենք հույս եք դնում ձեզ վրա», — ասել Է Միշելը՝ դիմելով լրագրողներին։
Միշելն ընդգծել է, որ Բրյուսելի գործողությունների մասին ապատեղեկատվությունը ստեղծում և տարածում են «մասնավոր անձինք, կազմակերպությունները և նույնիսկ պետությունները»: «Մենք անհրաժեշտ ենք համարում միջազգային մակարդակով ստեղծել ընդհանուր առմամբ հորինված տեղեկատվության տարածման և մասնավորապես կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարություն»,- հայտարարել է Եվրախորհրդի ղեկավարը՝ հավելելով, որ այդ խնդրի լուծումը հանձնարարվել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելիին:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն իր հերթին ընդգծել է, որ «ապատեղեկատվությունն ու հորինված նորությունները ոչ մի տեղ չեն անհետանա և կուղեկցեն ԵՄ-ին, ուստի անհրաժեշտ է մոբիլիզացնել ԵՄ ռեսուրսները՝ նրանց դեմ մշտական հիմունքներով պայքարելու համար»: Ֆոն դեր Լյայենը նշել է, որ համաճարակի պայմաններում անարժանահավատ տեղեկատվությունը հաճախ ունի մարքեթինգային և առևտրային նշանակություններ և օգտագործվում է նաև չսերտիֆիկացված, բացահայտ կեղծ բժշկական արտադրանքի, միջոցների գովազդման և վաճառքի համար, որոնք իբր օգնում են հիվանդությունից: ԵՀ ղեկավարը կոչ է արել զգալիորեն մեծացնել ջանքերը ինչպես գովազդի, այնպես էլ այդ կեղծիքի վաճառքի դեմ պայքարում, հատկապես ինտերնետ-հարթակներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







