Մեկնարկել է G20-ի պատմության մեջ առաջին առցանց գագաթնաժողովը՝ նվիրված կորոնավիրուսի դեմ պայքարին ։
G20-ում այս տարի նախագահում Է Սաուդյան Արաբիան։ «Ռիա Նովոսին» վկայակոչելով՝ «Ալ Արաբիա» հեռուստաալիքին հայտնում է, որ առաջինը ելույթ է ունեցել Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը։
«Մենք անցկացնում ենք մեր հանդիպումը՝ ցուցադրելով մեր պատասխանատվությունը՝ որպես կորոնավիրուսի համաճարակի դեմ աշխարհի խոշորագույն տնտեսությունների ղեկավարների, որը մեզանից պահանջում է վճռական միջոցներ ձեռնարկել տարբեր մակարդակներում»,-նշել է Ալ Սաուդը:
Թագավորի խոսքով՝ «Մեծ քսանյակի» անդամները պարտավոր են օգնության ձեռք մեկնել զարգացող և առավել քիչ զարգացած երկրներին՝ ճգնաժամը և դրա հետեւանքները հաղթահարելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, G20-ի առաջնորդները շփվում են մամուլի համար փակ ձևաչափով, գագաթաժողովը տևողության սահմանափակումներ չունի: Սպասվում է, որ արդյունքում մասնակիցները համատեղ հայտարարություն կընդունեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







