Մեծ քսանյակի առաջնորդների՝ կորոնավիրուսի հարցով գագաթնաժողովը լիովին փակ կլինի մամուլի համար: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
«Ինչ վերաբերում է պատվիրակությունների ղեկավարների տեսագագաթնաժողովին, մենք ցույց կտանք վիդեոկադրեր, թե ինչպես է դա տեղի է ունենում տեխնոլոգիապես։ Սակայն, ընդհանուր առմամբ, այն ամբողջությամբ փակ կլինի մամուլի համար, ձևաչափն ընտրում է կազմակերպիչ երկիրը», — լրագրողներին հայտարարել է Պեսկովը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







