Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Սիրիան, Կուբան, Նիկարագուան, ԿԺԴՀ-ն և Վենեսուելան համատեղ նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին՝ կոչ անելով մի շարք այլ երկրներից պահանջել հանել միակողմանի պատժամիջոցները, որոնք խոչընդոտում են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ազգային ջանքերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք կարող քաղաքական հաշիվներին թույլ տալ կանգնել մարդկային կյանքերի փրկության ճանապարհին։ Եկել է գլոբալ համերաշխության ժամանակը»,- ասված է նամակում, որը հրապարակվել Է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության Twitter-ի պաշտոնական էջում։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը G20-ի երկրներին կոչ էր արել չեղարկել այլ երկրների նկատմամբ գործող պատժամիջոցները կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







