Այս պահին կորոնավիրուսով վարակվածների թիվը 290 է, որոնցից երկուսի վիճակը ծանր է, նրանցից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի է՝ ազգությամբ հայ չէ, մյուսը՝ ՀՀ քաղաքացի է։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, Կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկու պացիենտի վիճակը գնահատվում է ծանր և 75 և ավելի տարիքի են»,–ասաց վարչապետը։
Վարչապետը նաև նշեց, որ այս ընթացքում ունեցել ենք 18 առողջացած քաղաքացի, ևս 100 քաղաքացի մեկուսացման պրոցեսից դուրս են եկել, և այսօր էլ սպասում են ապամեկուսացման և առողջացման դեպքերի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







