Մարտի 25-ի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք, այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Նշվում է, որ բուժվել է 16 մարդ:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 249 դեպք։ Վարչապետը տեղեկացրել էր, որ հիվանդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է , 4-ի վիճակը ծանր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







