Ոստիկանությունը Առողջապահության նախարարության օգնությամբ և սեփական դիտարկումներով կբացահայտի ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին։ Այս մասին այսօր՝ մարտի 23-ին Կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհերյանը՝ պատասխանելով Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի հարցին՝ թե ինչպե՞ս ու ի՞նչ միջոցներով է բացահայտելու ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին։
Հարցին՝ արդյո՞ք ինքնամեկուսացման ռեժիմի խախտման համար կձևավորվեն Ոստիկանության հատուկ ջոկատներ, Մհերյանը նշեց, որ Ոստիկանությունում հատուկ խմբեր ձևավորելու խնդիր չկա։ Բոլոր բաժիններն իրենց տարածքային ցուցակներին տիրապետում են, բոլորը հավասար այդ խնդիրը կկատարեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







