Արտակարգ դրության պայմաններում իրականացվող տնտեսական գործունեության սահամանափակումները կրում են ժամանակավոր բնույթ և չեն կարող հանգեցնել գործազրկության։ Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ արդյոք կան գնահատականներ, թե տնտեսական գործունեության սահմանափակումները որքանո՞վ կազդեն գործազրկության մակարդակի վրա։
«Կարծում եմ՝ վարչապետի, պարետի և նախարարի կողմից արդեն իսկ ներկայացվել են որոշակի պարզաբանումներ այս կապակցությամբ։ Այժմ ընթանում են քննարկումներ թե՛ բիզնեսին աջակցության փաթեթի հետ կապված, թե՛ հնարավոր ազդեցության հետ կապված»,- ասաց Սիմոնյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







