Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:49

Երկրաշարժն ավերել է Զագրեբի կենտրոնը

5,3 և 5,1 մագնիտուդով երկու խոշոր երկրաշարժերից բաղկացած շարքը, որի էպիկենտրոնը Զագրեբից 6-7 կմ հեռավորության վրա է, օջախը՝ մոտավորապես 10 կմ խորության վրա, տեղի է ունեցել  կիրակի վաղ առավոտյան տեղական ժամանակով ժամը 6:24-ին։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն։

Սա վերջին 140 տարիների ընթացքում այս տարածաշրջանում ամենաուժեղ երկրաշարժն է եղել։ Հիմնականում տուժել է Խորվաթիայի մայրաքաղաքի հին մասը՝ քաղաքի կենտրոնը, որտեղ ընդհանուր առմամբ ավերվել կամ վնասվել են շուրջ 500 բնակելի օբյեկտներ, ինչպես նաև պատմամշակութային արժեք ներկայացնող շենքեր ու հուշարձաններ: Ինչպես հայտնում են քաղաքային իշխանությունները, մեծ կորուստ է Զագրեբի գլխավոր կաթոլիկ տաճարի մասնակի փլուզումը, որի աջ աշտարակի սայրը ավերվել է ուժեղ ցնցումներից հետո:

Առաջին ցնցումներից որոշ ժամանակ  անց հաղորդագրություններ են ստացվել 15-ամյա աղջկա մասին, որը գտնվել է փլատակների տակ՝ առանց կենդանության նշաններ ցույց տալու: Մայրաքաղաքի մանկական կլինիկական հիվանդանոցում տուժածին վերակենդանացրել են, սակայն ստացած վնասվածքների պատճառով նա մինչ օրս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Երկրաշարժի ժամանակ ծանր վնասվածքներ ստացած 15-ամյա աղջնակից բացի տուժել է ևս 14 մարդ, հաղորդում է տեղի ոստիկանությունը:

Վնասվել են 60-ից ավելի շինություններ և 30 ավտոմեքենա, առկա են էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ և ինտերնետի խափանումներ։ Խորվաթիայի բանակի շուրջ 200 զինծառայողներ շարունակում են Զագրեբի փողոցների մաքրման աշխատանքները երկրաշարժերի հետևանքով առաջացած փլատակներից, ևս շուրջ 300 զինծառայողներ լիակատար պատրաստության մեջ են լրացուցիչ մասնակցության համար: Խորվաթիայի մայրաքաղաքի շատ բնակիչներ լքել են իրենց տները և գնացել են բաց տարածքներ, ոմանք մեկնել են քաղաք:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+