Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ՝ մարտի 20-ին ժամը 8։ 40-ի դրությամբ։
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 122-ի, հիվանդներից 1-ն արդեն բուժվել է։
Վրաստանում գրանցվել է վարակման 40 դեպք, մահվան ելքեր չկան, հիվանդներից 1-ն արդեն բուժվել է:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 44 դեպք, 1 մարդ մահացել է, 7-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 359 դեպք և մահվան 4 դեպք:
Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 18407-ի, ապաքինվել է 5 979 մարդ, արձանագրվել է 1 284 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 199-ի, ապաքինվել է 8 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 1 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







