ԵԱՀԿ-ն կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես դադարեցնում է իր դիտարկումները։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Կասպրշիկը նշել է, որ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածումից հետո ստեղծված իրավիճակը հանգեցրել է ամբողջ տարածաշրջանում միջազգային սահմանների փակմանը, միջազգային և տեղական անձնակազմի ուղևորությունների սահմանափակումներին, ինչպես նաև անձնական շփումներից խուսափելու այլ սահմանափակումներին, ինչը նվազեցնում է վարակման վտանգը։
«Հաշվի առնելով վերը նշվածը՝ կողմերի հետ խորհրդակցություններից հետո որոշում է կայացվել դադարեցնել ԵԱՀԿ դիտարկումները այնքան ժամանակ, քանի դեռ այդ սահմանափակումները չեն հանվել»,- հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։
Կասպրշիկը հայտնել է, որ կշարունակի կապի մեջ լինել համապատասխան ռազմական մարմինների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







