ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն իսկ իրականացրել է 2000-ից ավելի կամավորների հավաքագրում։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Սիրելի հայրենակիցիներ, առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում երեկվա` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման հայտարարությանն օպերատիվ ու սրտացավ արձագանքելու համար»,- գրել է Նիկողոսյանը:
Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ արդեն իսկ գրանցվել են 2000-ից ավելի անձինք` հայտնելով իրենց պատրաստակամությունը նախարարության աշխատանքներում ներգրավվելու հարցում:
«Այսպիսով, այս փուլում ունենք կամավորների բավարար տվյալներ, ինչի համար ժամանակավորապես դադարեցնում ենք նոր կամավորներ ընդգրկելու մեր խնդրանքը»,- գրել է Ալինա Նիկողոսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







