Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում, որպես կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված միջոցառումների մաս, պայմանավորվել են դադարեցնել երկու երկրների միջև ցամաքային և օդային հաղորդակցությունը, բացառությամբ բեռների փոխադրման:
Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել են Թուրքիայի նախագահի վարչակազմից։
Իր հերթին, Ալիևի մամուլի ծառայությունը հստակեցրել է, որ «նախագահները պայմանավորվել են մարտի 15-ին՝ 00։00 ժամից սկսած դադարեցնել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների փոխադարձ ուղևորությունները ցամաքով և օդով»:
Մինչ այս շաբաթ օրը Թուրքիան սահմանափակեց օտարերկրյա քաղաքացիների մուտքը ԵՄ 9 երկրներից ՝ Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Իսպանիա, Ֆրանսիա, Շվեդիա: Ավելի վաղ Անկարան դադարեցրել էր թռիչքները Իրանի, Հարավային Կորեայի և Իտալիայի հետ:
Մարտի 10-ի լույս 11-ի գիշերը Թուրքիայում կորոնավիրուս էր հայտնաբերվել Եվրոպայից վերադարձած իր քաղաքացու մոտ: Նրա վիճակը կայուն է գնահատվում: Ուրբաթ օրը Թուրքիայի իշխանությունները հաղորդել են ևս չորս կորոնավիրուսային վարակման դեպքի մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







