Թուրքիայի Ազգային առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան ուրբաթ օրը հայտարարել էր հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքի բացահայտման մասին: Այս մասին Կոջան գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում։
Մարտի 10-ի լույս 11-ի գիշերը Թուրքիայում կորոնավիրուս է հայտնաբերվել թուրք քաղաքացու մոտ, ով վերադարձել է Եվրոպայից: Նրա վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է կարանտինի մեջ։
Երկու նոր դեպք է հաստատվել Իսրայելում՝ մեկուկես տարեկան երեխա և 17-ամյա դեռահաս։ Իսրայելում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 109-ի, հաղորդում է The Jerusalem Post-ը: Ներկայումս տնային կարանտինում գտնվում է շուրջ 35 000 իսրայելցի։
Ստորև բերված են նոր ախտորոշված մարդկանց մասին հիմնական տեղեկությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







