Ադրբեջանը երկարաձգել է Իրանի հետ սահմանի փակումը ևս երկու շաբաթով։ Այս մասին հայտնում է «Интерфакс-Азербайджан»-ը՝ հղում անելով Կառավարությանը կից օպերատիվ շտաբի մամուլի ծառայությանը:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից կորոնավիրուսային վարակը գլոբալ պանդեմիա (COVID-19) հայտարարելու կապակցությամբ որոշվել է ևս երկու շաբաթով երկարաձգել սահմանի փակումը՝ Ադրբեջանում վիրուսի տարածումը կանխելու համար», — ասվում է հաղորդագրության մեջ:
Իրանի հետ սահմանայի փակումը ուժի մեջ էր մտել փետրվարի 29-ից:
Կառավարությանը կից օպերատիվ շտաբի տվյալներով, մինչ այժմ Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության 12 դեպք: Նրանցից 10-ը Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկական՝ Ռուսաստանի և Գերմանիայի: Նրանցից 11 հոգի վարակվել են Իրանում գտնվելու ընթացքում, մեկը ՝ Իտալիայում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







