Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:08

Սիփան Փաշինյանն այցելել է կուրթանեցի Մեխակ Առաքելյանի ընտանիքին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն այցելել է Կուրթան՝ Մեխակ Առաքելյանի բնակության վայր՝ տեղեկացնելու, որ շատ հայրենակիցներ կապվել են իր հետ ու պատրաստակամություն են հայտնել օգնել Առաքելյանների ընտանիքին:

«Որպեսզի շահարկումներ չլինեն, ես ուղղակի, որպես խնդրանք մեր հայրենակիցների կողմից, եկել եմ այստեղ, որ հայտնեմ՝ մեր համաքաղաքացիները պատրաստակամություն են հայտնել ձեզ օգնելու»,- նշել է ԱԺ պատգամավորը՝ ընդգծելով, որ  այս ամենի մասին մանրամասն տեղեկություններ չի հայտնի, քանի որ ընտրական գործընթացների մեջ ենք:

Նա խոստացավ, որ հանրային հետաքրքրության դեպքում մանրամասները կներկայացնի ապրիլի 5-ի հանրաքվեից հետո:

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Այո»-ի քարոզարշավի ժամանակ կուրթանեցի երիտասարդին հանդիմանել էր այն բանի համար, որ նա, լինելով «առողջ տղամարդ», աշխատելու և տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում։

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ երիտասարդն, իրականում, առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնց պատճառով արդեն մի քանի տարի է՝ չի կարողանում աշխատել։

Այսօր՝ փետրվարի 11-ին, Սիսիանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանի հետ տեղի ունեցած միջադեպը նշեց, որ  երկու սխալ է թույլ տվել․
«Ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը, և թերագնահատել եմ այն հանգամանքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել ու ասել, որ, «գիտես ինչ, ես իրականում առողջական լուրջ պրոբլեմներ ունեմ»»,- նշել է ՀՀ վարչապետն ու ներողություն խնդրել քաղաքացիներից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+