Ընթացիկ իրանական օրացուցային տարվա 11 ամիսների ընթացքում (սկսվել է 2019 թվականի մարտի 20-ին) Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների ապրանքաշրջանառության ծավալն աճել է 40 տոկոսով՝ կազմելով 2,5 մլրդ դոլար, հաղորդում Է IRNA-ն՝ վկայակոչելով իրանական մաքսատան մամուլի քարտուղար Ռուհոլլա Լատիֆիին:
Նրա խոսքով՝ 2019 թվականի հոկտեմբերի վերջին ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը տանող ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո անդամ երկրների և Իսլամական Հանրապետության միջև ապրանքաշրջանառության ծավալն ավելացել է:
Նա նշել է, որ Իրանից ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման ծավալն ընթացիկ իրանական տարվա 11 ամիսների ընթացքում կազմել է 1,244 մլրդ դոլար։ Միության 5 երկրներ իրանական արտահանման ծավալն արժեքային արտահայտությամբ աճել է 105 տոկոսով։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրներից Իրան ապրանքների միայն ներմուծման ծավալն ընթացիկ իրանական տարվա 11 ամիսների ընթացքում կազմել է 1,204 մլրդ դոլար կամ ԵԱՏՄ անդամ երկրներից իրանական ներմուծման ծավալը արժեքային արտահայտությամբ կրճատվել է 5 տոկոսով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







