Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի չորս պատգամավոր և երկու աշխատող վարակվել են նոր կորոնավիրուսով: Հայտնում Է Իլ դե Ֆրանս տարածաշրջանի առողջապահության գործակալությունը (ARS):
Բժիշկները հաստատել են «Հանրապետականներ» կուսակցության պատգամավոր Ժան Լյուկ Ռեյցերի վարակումը կորոնավիրուսով: Վարակվել Է նաև «Առաջ, Հանրապետություն» կուսակցության պատգամավոր Էլիզաբեթ Տուտյու-Պիկարը:
Հաղորդագրությունում ասվում է․ «Ազգային ժողովի չորս պատգամավորների եւ երկու աշխատողների թեստերը COVID-19 կորոնավիրուսի առկայության դրական արդյունք են տվել: Կատարվում են սանիտարական հետազոտություններ, Ազգային ժողովի ծառայությունները վիրուսի հնարավոր տարածումը կանխելու միջոցներ են ձեռնարկել»:
Երկու նոր վարակված պատգամավորները մեկուսացված են, պարզվում Է նրանց շփումների շրջանակը: Ըստ Ֆրանսիայի սանիտարական գործակալության՝ մարտի 8-ի երեկոյան Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել Է 1126-ի, մահացել Է 19 մարդ: Կորոնավիրուսի տարածման ֆոնին Ֆրանսիայի իշխանությունները որոշում են ընդունել արգելել այն միջոցառումները, որոնց մասնակիցների թիվը գերազանցում Է հազարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







