Եթե Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները չպահպանվեն, Անկարան կարող է Իդլիբում անցնել միակողմանի գործողությունների։ Այս մասին կիրակի Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ NTV հեռուստաալիքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք մեզ իրավունք ենք վերապահում մաքրել այդ վայրը, եթե Իդլիբում «Գարնանային վահան» գործողության անցկացման շրջանի վերաբերյալ մեզ ուղղված կոչերը զուսպ չլինեն։ Մենք համաձայնագիր ենք կնքել Ռուսաստանի հետ՝ Իդլիբի ճգնաժամն առանց արյունահեղության կարգավորելու։ Հակառակ դեպքում մենք կշարունակենք գնալ այն ճանապարհով, որն ինքներս մեզ համար սահմանել ենք»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը «չեզոքացրել են սիրիական ռեժիմի 3,4 հազար զինվորականներին: Անցյալ ամսվա ընթացքում Իդլիբում թուրք զինծառայողների կորուստները, Էրդողանի խոսքով, կազմում են առնվազն 59 մարդ:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Մոսկվայում տեղի ունեցան Իդլիբի խնդրի շուրջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բավականին բարդ բանակցությունները:
6 ժամյա բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են համատեղ արձանագրություն Իդլիբում հրադադարի հաստատման, Իդլիբ նահանգում անվտանգության միջանցքի ստեղծման, ինչպես նաև թուրք-ռուսական համատեղ պարեկության իրականացման վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







