Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 9-ի՝ մարտի 6-ին երկրում 3 նոր դեպք է գրանցվել։
Նոր հիվանդացածներն Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք նոր են վերադարձել Իրանից, տեղեկացնում է Haqqin.az-ը։
Նրանցից մեկը` ծնված 1938-ին, հոսպիտալացվել է առողջական վիճակի պատճառով։ Հետազոտման արդյունքում նրա մոտ ախտորոշվել է երկկողմ թոքաբորբ՝ լաբորատոր հետազոտությունը հաստատել է կորոնավիրուսի առկայությունը։
Մյուս 2-ը, 1993թ․ և 1994թ․ ծնված, ուսանողներ են Իրանի Կում քաղաքից, նրաք կարանտինի են ենթարկվել Ադրբեջանի սահմանը հատելիս։ Հետո նրանց մոտ ևս հայտնաբերվել է կորոնավիրուս։
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածներից 7-ն Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկը՝ ՌԴ-ի, մեկն էլ՝ Գերմանիայի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







