«Արմենիա» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել Երևան-Լիոն-Երևան չվերթները։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
Գևորգ Խաչատրյանը գրել է․
«Հարգելի՛ գործընկերներ և ուղևորներ, պայմանավորված Ֆրանսիայում կորոնովիրուսի տարածման զգալի աճով, հաշվի առնելով տվյալ երկրի իշխանության հայտարարությունը, ինչպես նաև արդեն իսկ գնված տոմսերի զանգվածային վերադարձը՝ «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է Երևան-Լիոն-Երևան մարտի 16, 23, 30 և ապրիլի 2, 6, 13 չվերթները: Բոլոր տոմսերը կվերադարձվեն կամ կփոխվեն առանց տուգանքների»:
Խաչատրյանը նաև հայտնել է, որ միայն մարտի 30-ի և ապրիլի 10-ի չվերթները կիրականացվեն՝ հնարավորություն տալով անհրաժեշտության դեպքում ուղևորվելու դեպի Լիոն և հակառակ ուղղությամբ:
«Մաղթում ենք բոլորիդ առողջություն և բարի թռիչք»,- գրել է Գևորգ Խաչատրյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







