Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ առ դեմ բանակցել են երեք ժամ: Այս մասին РИА Новости-ին հաղորդել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ըստ Պեսկովի՝ այնուհետ նախագահներին միացել են պատվիրակությունները։ «Մենք երեք ժամ խոսեցինք: Պատվիրակությունների հետ այժմ արդեն կես ժամ է», — մեջբերում է գործակալությանը Պեսկովին:
Գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման հիմնական թեման սիրիական Իդլիբում իրավիճակի սրումն էր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







