Հայ բլոգեր և լրագրող Լյուսի Քոչարյանն ստացել է ԱՄՆ պետդեպարտամենտի «Կանանց խիզախության միջազգային մրցանակ»:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մարտի 4-ին ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության գրասենյակում, որին մասնակցել են պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը:
Ինչպես գրում է «Ամերիկայի Ձայնը», Լյուսի Քոչարյանը պայքարում է հոգեկան խնդիրներ ունեցող երեխաների իրավունքների համար, ինչպես նաև կանանց և երեխաների նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնությունների դեմ:
2018-ի օգոստոսին նա նախաձեռնել է «Բռնության ձայները» նախաձեռնությունը: «Նրա ջանքերը նպաստել են ընտանեկան և սեռական բռնության վերաբերյալ երկխոսության զարգացմանը և հետզհետե հանգեցրել այս ոլորտում մի շարք գործողությունների», — նշում է հրատարակությունը:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականին մրցանակ է ստացել 12 կին Աֆղանստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Բոլիվիայից, Բուրկինա-Ֆասոյից, Չինաստանից, Մալայզիայից, Նիկարագուայից, Պակիստանից, Սիրիայից, Եմենից, Զիմբաբվեից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







