Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:50

Թուրքական բանակի ևս երկու զինծառայող է զոհվել Իդլիբում

Սիրիայի Իդլիբ նահանգում փետրվարի 27-ին սկսած «Գարնանային վահան» ռազմական օպերացիայի ընթացքում ևս 2 թուրք զինվոր է սպանվել, 6-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Սիրիայի կառավարական ուժերի դեմ իրականացվող ռազմագործողության վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածում:

Համաձայն Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրության՝ թուրք զինվորները մահացել են Ասադի ուժերի հրետակոծության արդյունքում: Թուրքական զինուժը պատասխան կրակ է բացել Սիրիայի կառավարական ուժերի ուղղությամբ և շարունակում է հարվածել «թիրախներին»:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ «Գարնանային վահան» ռազմագործողության մեկնարկից ի վեր Թուրքիայի զինուժը ոչնչացրել է սիրիական բանակին պատկանող 3 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք, 151 տանկ, 47 հաուբից, 52 հեռահար հրթիռ, 8 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգ, 12 հակատանկային զենք, 4 ականանետ, 24 զրահամեքենա, 27 զրահապատ մարտական մեքենա, 34 պիկապ, 60 ռազմական մեքենա և 10 զինապահեստ:

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումների՝ Սիրիայի կառավարական բանակի զոհերի թիվը 3138 է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+