Թուրքիայի Մեջլիսում Սիրիայի Իդլիբ նահանգում իրականացվող թուրքական բանակի մարդկային ուժի զգալի կորուստների պատճառով փակ նիստ է անցկացվել, որը տևել է շուրջ վեցուկես ժամ, հայտնում է ermenihaber-ը։
Թուրքիայի պաշպանության նախարար Հուլուսի Աքարը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել են պատգամավորների հարցերին:
Նշվում է, որ փակ նիստին խորհրդարանական խմբակցությունների 5 ներկայացուցիչներից յուրաքանչյուրը 30 րոպե ելույթ է ունեցել:
Նիստի արձանագրությունները, որպես պետական գաղտնիք, ենթակա չեն լինի հրապարակման առնվազն 10 տարի։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում Ասադի ուժերի դեմ Թուրքիայի մեկնարկած «Գարնան վահան» ռազմական օպերացիայի ժամանակ թուրքական բանակի 34 զինվոր է սպանվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







