Սահմանադրական դատարանի դատավորներից ոչ մեկը չօգտվեց վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից։ Այս մասին հայտնում է pastinfo.am-ը՝ հղում անելով Սահմանադրական դատարանին։
Փետրվարի 27-ին՝ ժամը 18.00-ին, լրացավ այն ժամեկտը, որի շրջանակում ՍԴ 7 դատավորները կարող էին օգտվել վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից։
Օրենքը ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելու և հեռանալու համար երաշխիքներ է տրամադրում՝ մինչև Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, ստանալ կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի և հավելաչափի չափով։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Հայաստանում նախատեսված է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որի նպատակն է Սահմանադրակամ դատարանի ներկա նախագահի և անդամների լիազորությունների կրճատումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







