Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:00

Թուրքիայից Նախիջևան գազատար կկառուցվի

Փետրվարի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ադրբեջան կատարած այցի ընթացքում երկու երկրների միջև մի շարք պայմանագրեր էին ստորագրվել կապված ռազմական, էներգետիկ ու հանքարդյունաբերության ոլորտում, անվտանգության ոլորտներում համագործակցության հետ: Երկու երկրների միջև պայմանագրեր են կնքվել նաև վիզային ռեժիմի ազատականացման և Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցման մասին, ինչպես նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Թուրքիայից Նախիջևան բնական գազ հասցնելու մասին: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Շամիլ Այրըմը, ով միաժամանակ հանդիսանում է Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահը պատմել է, որ Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի մասին Ալիևը և Էրդողանը խոսել են դեռևս 2008-ին՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հիմնարկեքի ժամանակ, նույնիսկ Ալիևը խոստացել էր, որ դեպի Նախիջևան երկաթգիծը կֆինանսավորի ադրբեջանական կողմը:

Այրըմի խոսքով՝ ավելի ուշ նավթի գների անկման պատճառով նախապատվությունը տրվել է միայն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցմանը, սակայն այս տարիների ընթացքում Կարս-Իդգիր-Նախիջևան երկաթուղու նախագծային մասը հասցվեց ավարտին:

«Դրանով Նախիջևանի ինքնավարությունը կարող է ավելի լավ դրսևորվել, Նախիջևանը իր գոյությունը կշարունակի որպես ավելի ինքնավար հանրապետություն»,-ասել է Այրըմը:

Պատգամավորը նշել է, որ 2-րդ կարևոր նախագիծը կապված է Թուրքիայից Նախիջևան գազատարի կառուցման հետ:

Այրըմը հիշեցրել է, որ Նախիջևանն այժմ Իրանից է գազ գնում, քանի որ ադրբեջանական գազը չի հասնում այնտեղ, «Սովետական միության ժամանակ Հայաստանին տրված» Զանգեզուրի շրջանի՝ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև ընկած լինելու պատճառով:

Մեջլիսի պատգամավորը տեղեկացրել է, որ Ալիևը Էրդողանին առաջարկել է, որպես այլընտրանք բնական գազը Նախիջևան հասցնել Թուրքիայից:

«Այս պահին բնական գազը հասցված է մինչև Իգդիր: Իգդիրից մինչև սահման 80 կմ է: Նախիջևանի կողմը արդեն իսկ խողովակը հասցրել է մինչև սահման: Այսինքն 80-100 կամ գուցե 120 կմ կառուցելու դեպքում այդ գազատարը պատրաստ կլինի: Այդ գծով էլ Նախիջևանին գազ կտրվի: Իրանի հետ նրանք պայմանագիր ունեն, սա էլ կլինի այլընտրանքային նախագիծ»,- մանրամասնել է Այրըմը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+